Costume Institute-ի Met Gala-ի ամենամյա պարահանդեսի կապակցությամբ, որը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի (Նյու Յորք, ԱՄՆ) սրահներից մեկում հայտնվել է հղի Ռիհաննայի արձանը։ Համացանցում տեղադրվել է 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ, որում երևում է երգչուհու մարմարե կերպարանքը՝ ամբողջ բոյով։
Ֆիգուրի կեցվածքը, վրայի հագուստը հիշեցնում է Vogue ամսագրի մայիսյան համարի շապիկը, որի հերոսուհին 34-ամյա երգչուհին էր դարձել։
Ռիհաննան այս տարի չի ներկայացել Met Gala-ին (2022 թվականին պարահանդեսի թեման «Ոսկեզօծ դարն» էր՝ ԱՄՆ պատմության վառ շրջան, որը տևեց 1870-ականներից մինչև 1890-ականները), բայց սոցցանցում մեկնաբանել է իր պատվին ստեղծված քանդակը. «Սրանից ավելի ոսկեզօծ ի՞նչը կարող է լինել. Զվարճալի է»։ Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին և Vogue ամսագրին «պատմական հարգանքի տուրքի» համար։