Միտք Արտաքին 4 տարի առաջ - 11:58 04-05-2022

Վաշինգտոնյան հանդիպումն ինչպե՞ս կանդրադառնա ցուցարարի վրա

Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի վաշինգտոնյան հանդիպումը Արցախի կարգավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Երևանում ընթացող հակակառավարական ցույցերի վրա։

Ի տարբերություն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ ԱՄՆ-ն և ՀՀ-ն չեն ընդունում, որ նոյեմբերի 9-ի հակահայկական հայտարարությամբ Արցախի հարցը փակված է։ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է Արցախի հարցի համապարփակ կարգավորման հարցում իր ստանձնած հանձնառությանը հավատարիմ մնալու մասին։ Այս իրավիճակում ՀՀ-ն կարող է զարգացնել հայ-ամերիկյան հարաբերություննները և Վաշինգտոնի տարածաշրջանային հավակնությունները ծառայեցնել հօգուտ Արցախի։ Օրինակ՝ կարող է չօգնել ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում, դրա դիմաց Արցախի կարգավիճակի հայանպաստ որոշման հարցում ստանալ ԱՄՆ աջակցությունը։

Հայ-թուրքական 2008-2009թթ․-ի բանակցությունները վարվել են ՌԴ միջորդությամբ, իսկ ներկայում՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Հարավային Կովկասում ՌԴ-ն և Թուրքիան 1921-ի Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով սահմանված իրենց իրավունքները ներկայում փորձում են վերահաստատել ռուս-թուրքական 3+3 նախագծով։ Չնայած ՀՀ իշխանությունները ՌԴ-ի «խնդրանքով» հավանություն են տվել 3+3-ին, սակայն այն ՀՀ-ին ձեռնտու չէ, քանի որ 3+3-ի դեպքում ՀՀ-ն չի կարող բարձրացնել ոչ միայն Հայոց ցեղասպանության հատուցման, Նախիջևանի, Կարսի, Սուրմալուի նկատմամբ Հայաստանի օրինական պահանջները, այլև նույնիսկ Արցախի կարգավիճակի հարցը։ 3+3-ին դեմ է հանդես գալիս նաև ԱՄՆ-ն՝ ձգտելով որոշիչ դեր ունենալ տարածաշրջանում։ Դրանից զատ՝ ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի, իսկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 2016թ․-ից հետո վատացել են։ Հայ-ամերիկյան արդյունավետ գործակցության արդյունքում ՀՀ-ն կարող է ակնկալել ձեռքբերումներ հայ-թուրքական ճակատում ևս, մասնավորապես՝ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրն ապօրինի ճանաչելու, հետևաբար՝ Հայոց ցեղասպանության հատուցման, Արցախի կարգավիճակի հայանպաստ որոշման, Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու հարցերում։

Եթե այսօր ցուցարարը բարձրացնի անկախության և ժողովրդավարության 2-րդ փուլի բարեփոխումներ իրականացնելու, հայ-թուրքական բանակցություններում ՀՀ օրինական պահանջների, Արցախում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ տեղակայելու հարցեր, ապա ցուցարարը վաղ, թե ուշ կհաղթի։ Իսկ եթե այդ ընթացքում ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում և հրաժարվի ՀՀ-ն ու Արցախը նոյեմբերի 9-ի հակահայ հայտարարության շրջանակում պահելու նկրտումից, ապա նոր վարչապետն առանց դիմադրության կիրականացնի ցուցարարի ակնկալիքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ