Ներքին 4 տարի առաջ - 15:18 10-05-2022

Որևէ ցուցարարի դեմ որևէ գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չի վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը. Մելիքյան

Լուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։ Այս մասին գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է. «Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։

Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը, իհարկե, չի հաջողվելու, իսկ երկրորդը, անգամ եթե հաջողվի, «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։

ՀԳ. Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով։

Հենրիխն ազատ է արձակվել։ Ի թիվս այլոց, խախտվել է նաև անազատության մեջ պահելու առավելագույնը 3 ժամվա պահանջը»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին