Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:07 03-05-2022

Քաղաքացին պնդում է, որ բերման ենթարկվելիս գողացել են իր գումարը

Անհնազանդության ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում այսօր՝ մայիսի 3-ին, կարմիրբերետավորը բերման ենթարկվող քաղաքացու գրպանից գողացել է 200 հազար դրամ։ Այս մասին պատմել է NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մանուկյանը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։

«Ինձ բերման էին ենթարկում չորս կարմիրբերետավորներ։ Մեքենա նստելիս զգացի, որ նրանցից մեկը ձեռքը մտցրել էր գրպանս։ Ես ասացի, որ հեռու տանի ձեռքերը, բայց այդ պահին չէի զգացել, որ ինքն արդեն վերցրել էր գումարս»,- ասաց Մանուկյանը։

Քաղաքացին ոստիկանական բաժանամունքի մոտ նկատել է, որ իր գումարն անհետացել է եւ աղմուկ է բարձրացրել։

«Սկսեցինք գումարը փնտրել ավտոմեքենայի մեջ, իհարկե, այն չկար։ Ես կասկած չունեմ, որ այդ բերետավորն է վերցրել իմ գումարը։ Ես կասկածներ ունեմ, որ ոստիկանական համազգեստի տակ մեծ մասամբ թաքնված են թաղային խուժանները կամ էլ վերջին ընթացքում ոստիկանական շարքերը շատ հեշտությամբ համալրած կասկածելի մարդիկ են»,- նշեց Մանուկյանը։

Քաղաքացին հավելեց, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանական բաժանմունք․ «Դեմքը շատ լավ հիշում եմ․մինչեւ երեսուն տարեկան տղամարդ էր, հուսով եմ՝ կգտնվի»։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է