Արտաքին 4 տարի առաջ - 13:55 03-05-2022

Հայտնի է, թե Սթիվ Ջոբսն ինչպես է անցկացրել իր հանգստյան օրերը

Apple-ի առաջին ինժեներներից մեկը՝ Թոնի Ֆադելը, պատմել է, թե ինչպես է կորպորացիայի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն օգտագործել իր արձակուրդը՝ «ուղեղային փոթորիկ» անցկացնելու համար: Այս մասին նա խոսել է The Tim Ferriss Show-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ում։
Ֆադելը, որը ստեղծել է iPod-ը և աշխատել iPhone-ի վրա, նշել է, որ Ջոբսը հանգստյան օրերին շարունակել է շփվել գործընկերների հետ։ Նրա խոսքով, զրույցները նվիրված են եղել նոր տեխնոլոգիաներին և Apple-ի հեռանկարներին։
«Սթիվը արձակուրդում էր և մտորում էր հաջորդ ապրանքը ստեղծելու, Apple-ի հաջորդ ուղղության, նոր տեխնոլոգիաների մասին։ Նա այս շրջանն օգտագործում էր իր մտածողությունն ընդլայնելու և օրեցօր Apple-ի շրջանակներից դուրս գալու համար»,- բացատրել է մասնագետը։
Ջոբսի համար գրասենյակում մնացած աշխատակիցները, ըստ Ֆադելի, «մի տեսակ Google-ի դեր էին կատարում նրա համար», նա կարող էր զանգահարել նրանց ընկերության նախագծերի վերաբերյալ տեղեկություններ որոնելու կամ ստուգելու համար:
Ինժեները պարզաբանել է, որ Apple-ի նախկին ղեկավարը զանգահարել է ողջամիտ աշխատանքային ժամերի, բայց կարող էր դա անել «օրական 5-6 անգամ՝ կախված նրանից, թե արձակուրդի այդ օրը ինչի մասին էր մտորում»։
«Դա կարող էր դուր գալ, որովհետև կարող էիր նրա հետ խոսել ամենատարբեր բաների մասին»,- հավելել է մասնագետը: Ըստ Ֆադելի, երբեմն լինում էին օրեր, երբ Ջոբսը կարող էր ընդհանրապես չզանգահարել:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել