Արտաքին 4 տարի առաջ - 11:08 03-05-2022

Օտարերկրյա դեսպանատները վերադառնում են Կիև

Ուկրաինայի մայրաքաղաքում օտարերկրյա դեսպանատներն աստիճանաբար վերաբացվում են՝ անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավմանը զուգընթաց:
Երկուշաբթի օրը Հունգարիան և Դանիան հայտարարել են Կիևում դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը վերսկսելու մասին։
Այս մասին Ֆրանսիան հայտարարել էր երկու շաբաթ առաջ։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դեռ չի բացել իր դռները, սակայն երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շուտով կանի դա: Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսն այս շաբաթավերջին արդեն վերադարձել է Կիև՝ իր վերադարձն անվանելով որպես «արտասովոր իրադարձություն»։
Իր դիվանագետներին Ուկրաինայի մայրաքաղաք չի վերադարձրել նաև ԱՄՆ-ը, սակայն Լվովում գտնվող ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ պատվիրակությունը Կիև կվերադառնա մինչև ամսվա վերջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստ է հարվածել Կիևին, եթե Արևմուտքը միջամտի պատերազմին, և զգուշացրել էր, որ Կիևում օտարերկրյա խորհրդականների ներկայությունը չի կանգնեցնի Ռուսաստանին։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել