Արտաքին 4 տարի առաջ - 09:57 03-05-2022

Գեներալ Գերասիմովը մեկնել է Դոնբաս. ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը անցած շաբաթ մեկնել է Դոնբաս, Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ: Գերասիմովն այնտեղ է մեկնել «հսկողության» համար, որպեսզի տեղում հասկանա, թե ինչ է կատարվում Դոնբասում, ճշտել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ընդ որում, ԱՄՆ-ը չի կարող հաստատել, որ Գերասիմովը վիրավորվել է, ինչպես ավելի վաղ գրել էին որոշ լրատվամիջոցներ։ ՊՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ ԱՄՆ-ում չգիտեն, թե ինչ փոխադրամիջոցով է Գերասիմովը լքել Դոնբասը, ինչ տեղեկություններ է ստացել և փոխանցել Ռուսաստանին։
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին պաշտոնապես չի հաստատել Գերասիմովի այցը Դոնբաս։ «Ես այս հարցը կթողնեմ ՌԴ պաշտպանության նախարարությանը, թող իրենց գեներալների տեղաշարժերը իրենք մեկնաբանեն»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել