Արտաքին 4 տարի առաջ - 22:52 02-05-2022

Սաակաշվիլիի հարազատները լայնածավալ ցույցեր են սկսում

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարազատները հայտարարել են լայնածավալ ցույցեր սկսելու մասին այն բանից հետո, երբ լրացել է վերջնագրի ժամկետը, որով նրանք քաղաքական գործչին արտերկիր բուժման տեղափոխելու թույլտվություն էին պահանջում կառավարությունից:

Սաակաշվիլիի եղբայրը ճեպազրույցում ասել է, որ վաղը՝ մայիսի 3-ին, կսկսվեն հանդիպումներ ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական սեկտորի հետ, գրում է SOVA-ն։

«Ծրագիրը սա է. մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Որոշել ենք վաղվանից ակտիվորեն շփվել բոլորի հետ, առաջին հերթին պետք է խոսենք բժիշկների հետ։ Ազդանշաններ կան նաև, որ Վեհափառ Հայրապետը կարող է մեզ ժամանակ տրամադրել, որպեսզի նրան բացատրենք մեր Միշայի վիճակը։ Մենք շարունակելու ենք հանդիպումները ոչ կառավարական հատվածի և քաղաքացիական հասարակության հետ։ Ավելին՝ մենք հայտարարում ենք շարունակական, անհրաժեշտության դեպքում՝ նաև լայնածավալ ակցիաներ, որոնք սկսվելու են ամբողջ երկրով մեկ այս հանդիպումներից հետո: Մոտ օրերս մենք կհայտարարենք ժամկետը»,- ասել է Դավիթ Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել