Ներքին 4 տարի առաջ - 15:55 02-05-2022

ԵՊՀ-ում 20%-ն է դասի եկել, իսկ համալսարանը հայտարարում է, թե դասապրոցեսը նորմալ ընթանում է

Քիչ առաջ Երևանի պետական համալսարանը հայտարարություն էր տարածել, թե համալսարանում նորմալ դասապրոցես է ընթանում, ոչ մի դասադուլ էլ չկա, մի խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, «ամեն ինչ կա, ոչինչ չկա»։

«Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»:

Մեր թղթակիցը շրջել է համալսարնում, տարբեր լսարաններում անմիջապես դասապրոցեսի ընթացքում, լսարանները գրեթե դատարկ էին, միջանցքներում էլ նախկին աշխուժությունը չկար, կարելի է ասել՝ համալսարանում մնացել է ուսանողների մոտավորապես 20 տոկոսը։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գևորգ Դանիելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Սովետական ժամանակների ոգով լրատվության միջոցները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք ․..»։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա