Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ են Երեւանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Հերացի-Կորյուն խաչմերուկում: Այստեղ մեծ թվով ոստիկանական ավտոբուսներ են կանգնած, որով էլ հենց բերվել են ոստիկանական ուժերը:
Ոստիկանների մեծ մասը դիմակավորված են:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին, փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ է արել որևէ գործ չպլանավորել, գործադուլ և դասադուլ իրականացնել։