Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:27 18-06-2021

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Կորյուն Գումաշյանի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի զինված ուժերի գնդապետ Կորյուն Գումաշյանի նկատմամբ։

«Գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ առաջացան, որ Տիգրան Մեծի անվան ռազմական դպրոցի տնօրեն, ՀՀ ԶՈՒ պաշտոնաթող գնդապետ Կորյուն Գումաշյանը հանցավոր դավադրության մեջ է մտել այլ անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է։ 17 բեռնատար մեքենայով նա հակատանկային և հակահետևակային ականներ է տեղադրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի և Կալբաջարի շրջաններում»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ զինված ուժերի գնդապետ Կորյուն Գումաշյանը դիմել է Ադրբեջանի քաղաքացիներին և հայտարարել, որ պատրաստ է տրամադրել Արցախի օկուպացված շրջանների ականապատ դաշտերի քարտեզները միայն մեկ պայմանով, եթե Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ ՝ Գումաշյանը պատմել է, թե ինչպես է ականապատվել տարածքը:

«Մենք շատ խելացիորեն ականապատել ենք այդ տարածքները, նույնիսկ եթե դրանք մասնագետներ բերեն Անգլիայից կամ Ռուսաստանից, միևնույն է, անհնար է ինչ-որ բան անել: Այնտեղ տեղեր կան, որոնք ականապատված են շղթաներով», – ասել է նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան