Արտաքին 4 տարի առաջ - 15:13 29-04-2022

«Բորժոմի» գործարանները դադարեցրել են աշխատանքը՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով

IDS Borjomi ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը Վրաստանի գործարաններում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Պատճառը դժվարություններն են, որ առաջացել են Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։

«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր IDS Borjomi Georgia-ն հայտնվել է ծանր վիճակում։ Բարդ իրավիճակին, որը կապված էր հիմնական շուկաներում ընկերության արտադրանքի իրացման հետ, ավելացել էր բանկային հաշիվներին սահմանափակ հասանելիությունը, ինչը ծածկում էր ընկերության համար արտարժութային շահույթը և վարկատուներին վճարելու հնարավորությունը: Ընկերությունը շարունակել է գործել՝ հույս ունենալով իրավիճակի էական բարելավում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ընկերությունը ստիպված է այս տարվա ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրության գործընթացը «Բորժոմի» երկու գործարաններում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի, և մենք կկարողանանք վերականգնել աշխատանքը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում