Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:43 28-04-2022

Սա է մեր երկրի դեմքը. Փաշինյանի ծաղրանկարով բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ

«Ազատագրական շարժման» անդամները արդեն երկու օր է բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Շարժման անդամ Վահագն Չախալյանը, ով առաջնորդում է ակցիան, այս անգամ իր հետ բերել էր իբրև բանտարկված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը և քայլերթ էր իրականացնում Կառավարության շենքի մոտից դեպի Ազատության հրապարակ, այնուհետև՝ դատախազության շենքի մոտ։ Սակայն շարժման անդամներին բերման ենթակեցին՝ չթողնելով իրականացնել բողոքի ակցիան։ Ոստիկանները բերման ենթարկեցին 8 ցուցարարի։

Հիշեցնենք, որ երեկ շարժման անդամներին կրկին խոչընդոտեց ոստիկանական շարասյունը, որը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։

Մանրամասն՝ տեսանյութում։