Ուղիղ եթեր
Մամուլը՝ տեսանյութով 4 տարի առաջ - 10:20 28-04-2022

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջեւ տևական ժամանակ է՝ որևէ կապ չկա


Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ որեւէ կապ չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա․ Հրապարակ

Մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Հրապարակ

Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած պատահարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ՔՊ-ի հետ հանդիպման․ Հրապարակ

Ոստիկանության զորքերը, անգամ «Ալֆան» չեն կարողանում մոտենալ Վանեցյանին, քանի որ Վանեցյանի տղաները տեղում պատ են կազմում ու խոչընդոտում նրանց․ Հրապարակ

Նոր կարգավորումներ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար. Ժողովուրդ

Վթարի ենթարկվելու պահին լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում․ Ժողովուրդ

ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը․ Ժողովուրդ

Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն. Ժողովուրդ

ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշումներ են իրականացնում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ՝ փորձելով զերծ պահել նրանց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից․ Փաստ

Մոսկվայում էլ շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով, քանի որ պետական որևէ մասշտաբային միջոցառում չի իրականացվել․ Փաստ

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ