Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 11:09 10-10-2026

ԱԺ-ում ընդունելու են արցախցիների․ ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։

Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։

Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն:
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում տեղի ունեցած խոշոր վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել տասնամյակների վաղեմության տրանսֆորմատորը. համենայնդեպս, ազգային բարերար Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո այս կարծիքն է ՀԷՑ ներկայիս ղեկավարության մոտ։ Խոսքը, նախնական տվյալներով, 1969 թվականին արտադրված տրանսֆորմատորի մասին է, որը 2012 թվականին տեղադրվել է նորակառույց էլեկտրական ենթակայանում։ Եթե այս տվյալները հաստատվեն, ապա ստացվում է, որ ենթակայանում տեղադրվել է շուրջ 43 տարվա վաղեմության սարքավորում։
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Թերթի տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Թերթը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է թերթի տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնել են, որ ընդունելու են արցախցիներին։
--

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում