Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 19:10 20-08-2025

Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելուց հետո «ՀԷՑ»-ում կադրային ջարդ է․ ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

«Փաստինֆոն» գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է կառույցի աշխատակիցներին՝ լուծելով նրանց հետ աշխատանքային պայմանագրերը։ Թե ինչ պատճառաբանություն առաջ քաշելով են ազատվում հին աշխատակիցներից՝ պարզ չէ, սակայն փաստ է, որ կառույցի արդեն նախկին աշխատակիցները, մեղմ ասած, համաձայն չեն այդ որոշման հետ և հերթով դատարան են դիմում՝ փորձելով վերականգնել իրենց իրավունքները։

Միայն երեկ դատարան է ներկայացվել երեք հայցադիմում, որոնցով նախկին աշխատակիցները վիճարկել են Ռոմանոս Պետրոսյանի հրամանները՝ իրենց աշխատանքից ազատման վերաբերյալ։ Մասնավորապես, Գագիկ Սարգսյանը հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ հուլիսի 31-ի հրամանը՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։

Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Համանման պահանջով հայցեր են ներկայացրել նաև Հովիկ Համբարձումյանը և Համբարձում Գրիգորյանը։ Վերջինիս հայցը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին, իսկ Համբարձումյանի հայցը՝ Տաթևիկ Ստեփանյանին։

Հայցադիմումները դեռևս վարույթ չեն ընդունվել։

Նշենք, որ ավելի վաղ հայցադիմումներ է ներկայացրել նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։ Հայցերից մեկով Ղազինյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Ռոմանոս Պետրոսյանի հրամանը և վերականգնել պաշտոնում, երկրորդ հայցով՝ պահանջել՝ ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025թ․ հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև՝ ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, ստանձնելով իր նոր դերակատարումը, Ռոմանոս Պետրոսյանը շտապել էր կանխակալ կարծիք հայտնել՝ նշելով, Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստորագրվել է Ղազինյանին ազատելու մասին որոշումը։ Ղազինյանի պաշտոնանկությունով, սակայն, Պետրոսյանը չի բավարարվել, աշխատանքից ազատվել են այլ աշխատակիցներ ևս»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան