«Գազպրոմբանկ»-ը մերժել է Գերմանիայի և Ավստրիայի համար ռուսական գազի գնումներով զբաղվող արտաքին կառավարման հանձնված Gazprom Marketing & Trading Ltd.-ի կողմից այդ երկրներ մատակարարված գազի դիմաց մի քանի վճարումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
«Գազպրոմբանկը մերժել է Gazprom Marketing & Trading Ltd.-ի հետ կնքված պայմանագրով ապրիլ և մայիս ամիսներին Գերմանիա և Ավստրիա մատակարարված գազի դիմաց վճարումը, չնայած այն բանին, որ ընկերությունը փորձել է վառելիքի համար վճարել ռուբլով»,- հաղորդում են գործակալության աղբյուրները:
Պարզաբանվում է, որ մերժված վճարը վերաբերել է մինչև 2023 թվականի ավարտը 7 տերավատ/ժամ գազի մատակարարման միջնաժամկետ պայմանագրով վճարումներին։ Ներկայում Gazprom Marketing & Trading Ltd ընկերությունը բանակցություններ է վարում «Գազպրոմբանկի» հետ։