Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են եղել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը մոտեցան ծնողներին։ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց.
«Նոյեմբերի իննից հետո սա աննախադեպ որոշում է, որն իրավական ճանապարհով ընդունում է, որն, այո՛, ընդունում է, որ կարող է ներգրավվել որպես մեղադրյալ։ Բայց հետագայում գլխավոր դատախազ ով էլ լինի՝ պետք է ասի, որ քննիչը սխալ որոշում է կայացրել։ Եթե ես լինեի գլխավոր դատախազը, ինքս էլ որոշում կկայացնեի։ Գիտենք այն հսկայական ճնշումը, որը կիրառվում է այստեղի վրա, բայց դատախազն ինքը կայացրել է մի միջանկյալ, միջին որոշում։ Մեր ազգը ծանր հոգեկան հիվանդություն ունի, որովհետև մենք մինիմալ, պրիմիտիվ հարցերում չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ»։
Մանրամասները՝ տեսանյութում