Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:18 27-04-2022

«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահը ՌԴ-ից հեռացել է՝ կռվելու հանուն Ուկրաինայի

«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Իգոր Վոլոբուևը, Ռուսաստանից հեռանալով Ուկրաինա և մտնելով Կիևի տարածքային պաշտպանության շարքերը, հարցազրույց է տվել The Insider-ին և Liga.net-ին։ Նրա խոսքով, նա քաղաքում ապրում է «ընկերների մոտ»։

Վոլոբուևը վեց տարի աշխատել է «Գազպրոմբանկ»-ում՝ որպես PR մասնագետ, իսկ 16 տարի եղել է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայության ղեկավարը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվելուց հետո նա հավաքել է իրերն ու մարտի 2-ին հեռացել Մոսկվայից։

Վոլոբուևը ծնունդով Ախտիրկայից է (Ուկրաինայի Սումիի մարզ), որտեղ ապրել է 18 տարի, որից հետո տեղափոխվել է Ռուսաստան։ Նա պատմել է, որ իր հայրը մեկ ամիս անցկացրել է ցուրտ նկուղում, իսկ Ռուսաստանում՝ պատերազմի սկզբից ի վեր, ընկերները խնդրել են իրեն չասել, որ ուկրաինացի է։

Վոլոբուևն ասել է, որ ինքը զենքը ձեռքին եկել է պաշտպանելու հայրենիքը, թեև մարտական ​​փորձ չունի։

Թոփ մենեջերն ասել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնացել, սակայն մյուս թոփ մենեջերների ինքնասպանությունը դա կասկածի տակ է դնում։ Նա կարծում է, որ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ինքնասպանությունը բեմադրված էր, ինչպես նաև «Նովատեկ»-ի թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենիի ինքնասպանությունը։

Վոլոբուևը ենթադրում է, որ Պուտինն անձամբ է ղեկավարում «Գազպրոմը», և ընդունում է, որ մասնակցել է «գազային» պատերազմներին։

«Ուկրաինան՝ որպես գազի հուսալի մատակարար, վարկաբեկել էին եվրոպացի սպառողների աչքում՝ նրան տարանցիկ պետության կարգավիճակից զրկելու համար»,- ասել է ընկերության նախկին փոխնախագահը։ Նրա խոսքով՝ 2011 թվականից ի վեր Ուկրաինայով ռուսական գազի տարանցման ծավալը 104 միլիարդ խորանարդ մետրից նվազել է մինչև 41 միլիարդ խորանարդ մետր:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ