Ներքին 4 տարի առաջ - 17:32 22-04-2022

Առնոլդ Շվարցենեգերի՝ Արցախում կռվելու լուրը ավելի շատ է դիտվում, քան արցախյան հարցի մասին հարցազրույցը

Այսօր Ազատության հրապարակում քննարկման ժամ էր, որին մասնակցում են լրագրողներ։ Քննարկմանը խոսում են օրակարգային թեմաներից, լրագրողների աշխատանքից և հասարակության պատկերացումներից։

Oragirn.news-ի լրագրող Կորյուն Սիմոնյանը, քննարկմանը պատասխանելով այն հարցին, թե ինչքանով են քաղաքացիները տեղյակ Արցախի հարցի բանակցային գործընթացից, և որն է լրատվամիջոցների դերը այդ գործընթացը հասարակությանը հասանելի դարձնելու համար, ասաց. «Առաջին հարցի հետ կապված, թե արդյոք հանրությունը իրազե՞կ է բանակցային գործընթացին, պետք է նշեմ, որ ոչ այնքան, բանակցային գործընթացը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, որոնք տարիների ընթացքում թարմացվել և փոփոխվել են, և ամեն անգամ նոր իրողություն և նոր իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում։ Դրան զուգահեռ՝ բանակցային գործընթացը մեր հանրության մի շերտի մոտ, որն, իմ տպավորությամբ, բավականին մեծ է, սահմանափակվում է հետևյալ դիսկուրսով՝ սա հողերը ծախեց, նա 30 տարի առաջ էր տվել, մյուսը՝ 40, էն մեկն էլ՝ 10 տարի առաջ։ Պատկերացումները միանշանակ խորքային չեն։

Իսկ այն հարցին, թե արդյոք լրատվամիջոցները ունե՞ն մեղավորություն այս ամենում, անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել, չգիտեմ, քանի որ չգիտեմ՝ մեղավորությո՞ւն է, երբ դու հարցազրույց ես անում մի մարդու հետ, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրել է արցախյան հարցի ուսումնասիրմանը, և դրան զուգահեռ տեսնում ես perfect.tv-ով որ Առնոլդ Շվարցենեգերը գալիս է Արցախ՝ կռվելու։ Քո հարցազրույցը դիտում է 50.000 մարդ, իսկ այդ նյութը՝ 250.000 մարդ։ Չգիտեմ՝ արդյոք սա մե՞ր մեղքն է, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ սա իրականությունն է։ Եվ սա է պատճառը, որ հանրությունը չի տիրապետում իրավիճակին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ