Արտաքին 4 տարի առաջ - 17:44 22-01-2022

Առնոլդ Շվարցենեգերը իր ամենագնացով ավտովթարի է ենթարկվել

Ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։

Դերասանը ընթացել է իր Yukon ամենագնացով։ Այն «թռել» է Toyota Prius-ի մեջ, ինչից հետո ամենագնացը դիպչել է մարդատար մեքենայի տանիքին:

Շվարցենեգերի մեքենայում գործել են անվտանգության բարձիկները: Հստակեցվում է, որ դերասանը չի տուժել։ Մյուս մեքենայից կինը հոսպիտալացվել է: