Արտաքին 4 տարի առաջ - 22:22 26-04-2022

Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը Լեհաստան

Լեհական PGNiG գազային ընկերությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրվանից Ռուսաստանը կդադարեցնի գազ մատակարարել Լեհաստան։

Ըստ PGNiG-ի՝ ռուսական գազային մենաշնորհային «Գազպրոմը» տեղեկացրել է, որ մատակարարումները կդադարեցվեն ապրիլի 27-ին՝ ժամը 06:00-ից:

Մոսկվան իր որոշումը բացատրել է նրանով, որ Վարշավան հրաժարվել է կատարել գազի դիմաց ռուբլով վճարելու իր պահանջը, որը ներկայացրել է մարտի 31-ին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով «Գազպրոմի» ներկայացուցչին, ռուսական ընկերությունը չի հաստատել, որ մատակարարումները Լեհաստան արդեն դադարեցվել են, սակայն հիշեցրել է, որ ապրիլի 26-ին այս երկիրը պարտավոր է վճարել «վճարման նոր ընթացակարգին համապատասխան»։

Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանին բաժին է ընկել PGNiG-ի ներկրած գազի 53%-ը։

Սակայն լեհական ընկերությունը պնդում է, որ «Գազպրոմի» որոշումը չի խաթարի սպառողներին մատակարարումները, քանի որ իր ստորգետնյա գազապահեստարանները լցված են 80%-ով, իսկ վառելիքի պահանջարկը գարնանը և ամռանն ավելի ցածր է:

Լեհաստանն ունի նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում՝ հեղուկացված բնական գազը, որն այս տարվա հունվար-մարտին կազմել է գազի ներմուծման 26%-ը։

Երկարաժամկետ հեռանկարում Լեհաստանն արդեն նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից մինչև այս տարվա վերջ, երբ ավարտվի «Գազպրոմի» հետ «Յամալ» գազատարով մատակարարումների պայմանագրի ժամկետը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը