Արտաքին 4 տարի առաջ - 17:42 24-04-2022

Բրիտանացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն ու անցյալից դասեր քաղելը

Կարևոր է կրթել մարդկությանն այն սարսափների մասին, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ` ապագայում դրա կրկնությունը կանխելու համար։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Վերջինիս ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում էր ապրիլի սկզբին։

Լոութընը նշել է, որ մեծապես տպավորված է Հայաստան կատարած այցով։ «Ամենահուզիչ հատվածներից մեկն այցն էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցի մեր խորհրդարանական խմբի անունից։

Հայոց ցեղասպանությունն ավելի քան 100 տարի առաջ տեղի է ունեցել Եվրոպայի հեռավոր անկյունում։ Իսկապես կարևոր է, որ չմոռանանք այդ իրադարձությունները։ Կարևոր է կրթել աշխարհին և տեղեկացնել այն սարսափների մասին, որ տեղի են ունեցել այդքան տարի առաջ։ Ամենակարևորը, մենք պետք է դասեր քաղենք անցյալից՝ վստահեցնելու, որ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն»,- ասել է բրիտանացի խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քանի տարի առաջ կամ Եվրոպայի հեռավոր որ անկյունում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը՝ դա պատմության կարևոր դասեր է։ «Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ համոզված լինելու, որ այս երկրում հասարակությունը կրթված է և տեղյակ Հայոց ցեղասպանության սարսափների վերաբերյալ։ Մենք դասեր ենք քաղում դրանցից և պայքարում միասին, որպեսզի զոհերը և նրանց ընտանիքները արդարություն գտնեն։ Պետք է անենք հնարավոր ամեն բան, որ այդ սարսափները նորից չկրկնվեն»,- եզրափակել է Թիմ Լոութընը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է