Արտաքին 4 տարի առաջ - 14:10 24-04-2022

Ապրիլի 24-ին Կիև կժամանի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-ին կայցելի Կիև: Այս մասին Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։
Զելենսկիի խոսքով, քննարկվելու են, մասնավորապես, զենքի հետագա մատակարարումներին առնչվող հարցեր։
«Կցանկանայի, որ մենք ծանր հզոր սպառազինություն ունենանք»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում անվտանգության հետ կապված իրավիճակը թույլ կտա Կիև այցելել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից