Միտք 4 տարի առաջ - 11:31 22-04-2022

Անկախության սերունդը անկախությանը կո՞ղմ է, թե՞ դեմ

Հավասարությունը ժողովրդավարական-արևմտյան արժեհամակարգի սյուներից մեկն է։ 21-րդ դարի ժողովրդավարական-քաղաքացիական հասարակությունը չի հանդուրժում խավերի, դասերի, սերունդների և այլ բաժանումներ։ Հասարակության ցանկացած բաժանում ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ։ Սոցիալական բաժանումները քաղաքական շահարկման են ենթարկվում, երբ ասպարեզ է նետվում քաղաքական նախագիծ, որի համար անհրաժեշտ է աջակիցների մեծ բանակ մոբիլիզացնել՝ ընդգծելով սոցիալական առանձնահատուկ բաժանումը։

Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ իրենց հռչակել են անկախության սերնդի ներկայացուցիչներ՝ հանրությանը ներկայացնելով հայտարարություն իրենց դիրքորոշման մասին։ Նկատենք, որ անկախության սերունդ բառակապակցությունը շրջանառվում է ավելի քան 21 տարի, սակայն չի ունեցել զարգացում։ Այն շրջանառողների մի մասը չի կարողացել քաղաքական միտք-ծրագիր հաղորդել դրան, իսկ մի մասը շրջադարձ է արել ու սպասարկում է ռուսական շահերը։

Այս առումով հետաքրքիր է, թե այսօր հռչակված անկախության սերունդը անկախությանը կո՞ղմ է, թե՞ դեմ։ Հաշվի առնելով, որ 1995-ից սկսած և հատկապես 2018-ից հետո Հայաստանը ակնհայտ նահանջում է անկախության դիրքերից, ապա կարելի է հույս տածել, որ անկախության սերունդը կբարձրացնի այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ անկախության ամրացմանը։ Այստեղ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, քանի որ խորհրդային բռնազավթումից ազատագրված և իրապես անկախացած մեր բախտակից երկրները՝ Արևելյան Եվրոպայի պետությունները, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Վրաստանը, Ուկրաինան, անցել կամ անցնում են այդ ուղին։ Այն տրորված արահետ է։

Ուստի եթե Ազատության հրապարակում իրենց անկախության սերունդ անվանող երիտասարդները քաղաքականապես կրթվեն, ապա առաջիկայում հավանաբար կձևավորեն քաղաքական նախաձեռնություն և կբարձրացնեն Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիայի, հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու և Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու հարցերը։

Կա նաև հոռետեսական կանխատեսում, ըստ որի՝ Ազատության հրապարակում իրենց անկախության սերունդ անվանող երիտասարդները չունեն ու մտադիր չեն զարգացնել քաղաքական հավակնություն և անկախությանն ուղղված նախաձեռնությամբ հանդես չեն գա։ Կա նաև անհեթեթ կանխատեսում, ըստ որի՝ իրենց անկախության սերունդ անվանողները հանդես կգան Հայաստանը ռուսական ազդեցության գոտում պահելու օգտին, ինչը անկախության իրական նվիրյալի համար միանշանակ մերժելի է։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ