Արտաքին 4 տարի առաջ - 14:57 19-04-2022

Ջոնի Դեպը Էմբեր Հերդի կողմից բռնության ապացույցներ է ներկայացրել

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը ապացույցներ է ներկայացրել նախկին կնոջ՝ դերասանուհի և մոդել Էմբեր Հերդի կողմից բռնությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Նախկին ամուսինների դատավարության ժամանակ Դեպի թիկնապահ Շոն Բեթը ցույց է տվել ծեծի ենթարկված դերասանի լուսանկարները։ Լուսանկարներում կարելի է տեսնել աստղի դեմքը՝ քերծվածքներով ու վերքերով։ Ավելի վաղ այս կադրերը ոչ մի տեղ չեն հրապարակվել։

Բեթը երդվյալ ատենակալներին հայտնել է, որ ինքն է պնդել լուսանկարներ անել: Նա Դեպին ասել է, որ ծեծի հետքերը պետք է նկարահանվեն որպես ապացույց, եթե Հերդը հանկարծ որոշի մեղադրանք առաջադրել իր նախկին ամուսնու դեմ: Միաժամանակ թիկնապահն ընդգծել է, որ տեսել է դերասանի վնասվածքները, սակայն երբեք Հերդի կողմից բռնության ականատես չի եղել։

Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015 թվականի փետրվարին, սակայն մեկ տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է։ Ավելի ուշ Դեպը դատական ​​հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ և պահանջել 50 միլիոն դոլար՝ The Washington Post-ում հրապարակված հոդվածի համար, որում նա իրեն անվանել է ընտանեկան բռնության զոհ։ Դերասանն ընդգծել է, որ նրա հայտարարությունը զրպարտություն է։ 2020 թվականի փետրվարին աստղերի միջև խոսակցությունը հայտնվել էր ցանցում, որի ժամանակ դերասանուհին խոստովանել է նախկին ամուսնուն ծեծի ենթարկելը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին