Լուգանսկի մարզի բնակիչներին կոչ են անում շտապ տարհանվել
Ուկրաինայի իշխանությունները Լուգանսկի մարզի բնակիչներին կոչ են անում անհապաղ տարհանվել։ «Հաջորդ շաբաթը կարող է ծանր լինել: Կարող է լինել վերջինը, երբ դեռ հնարավորություն ունենք ձեզ փրկելու»,- ասել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզանից պահանջվում է»,- Գայդայի խոսքը մեջբերում է ուկրաինական UNIAN գործակալությունը։