Մամուլ 4 տարի առաջ - 08:09 15-04-2022

Գլխավոր դերերում Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը: Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, իսկ գլխավոր դերերում ԱԺ առաջին շարքերում նստած Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք Փաշինյանի ամեն բառից հետո, ի նշան հավանության, գլուխներն այնպես են խոնարհում, որ հասնում են սեղաններին։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ է երկրում իրավիճակ փոխվել` հասարակությանը հաշտեցրել են նվաստացած վիճակի հետ, իսկ պրոադրբեջանական, պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան