Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 14-04-2022

Ովքեր են ուղղորդում Անդրանիկ Քոչարյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված քննիչ հանձնաժողովն անգործության է մատնված, եւ անդրանիկ նիստից հետո այլեւս նիստեր չեն հրավիրվում, իշխանականներն արդարանում են, թե աշխատակարգային նիստեր են անում, քննարկում են տեխնիկական հարցեր, աշխատակարգն են որոշում՝ ում սկզբում հրավիրել, սկսել վերեւի՞ց, թե՞ ներքեւից:

Սակայն դա չի խանգարում, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրումեջ խորհրդարանի իր աշխատասենյակում հյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020-ին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին եւ երկարատեւ քննարկումներ ունենա վերջինիս, ինչպես նաեւ որպես հանձնաժողովի փորձագետ ներգրավված, 44 օր հայ հասարակությանը մոլորեցրած Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ու Արծրունն են ուղղորդում Քոչարյանին՝ որտեղից սկսել աշխատանքները, որ մարմնին եւ ինչ հարցումներ անել, նյութեր պահանջել, որոնք կաշխատեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան