Ուղիղ եթեր

Լավ էլ տղեք կան ԱԺ-ում նստած, թող գնան հիմա էլ իրենք կռվեն թուրքի դեմ, ոչ թե խաղաղություն մուրան․ սպայի մայրը՝ Անդրանիկ Քոչարյանին

Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 17:42 09-05-2022
«Որդուս կրկնակի հերոսի կոչում են տվել, բայց ո՞ւմ է պետք, ես շնորհակալ եմ, որ գնահատել են երեխուս, անշնորհակալ չեմ, բայց գոնե երեխուս թափած արյունը իզուր չանցներ, գոնե մեր ղեկավարի կինը չասեր, թե մենք անիմաստ ենք սգում, ուրեմն անիմա՞ստ են զոհվել էդ երեխեքը, էդ ասելու բա՞ն է»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված սպա Արամ Մինասյանի մայրը՝ Անահիտ Սաֆարյանը։

«Դե անիմաստ է՝ Հայասանն էլ տվեք թուրքին։ Ալիևը հիմա Երևանն է ուզում, ասում է՝ Երևանն էլ է իմը, Սյունիքն է իմը, ուրեմն Գարեգին Նժդեհն իզուր էր փրկել Սյունիքը։ Հիմա էլ գնանք ծնկաչոք թուրքից խաղաղությո՞ւն խնդրենք։ Ոտքի վրա կանգնած պիտի մեռնենք, բայց թուրքի համար ճանապարհ չպիտի բացենք, էն թուրքի համար, որ ճանապարհ է ուզում բացի ու Ցեղասպան Թալիաթի անունով կոչի»։

Անդրադառնալով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որով առաջարկում էր ակցիաներից բերման ենթարկվածներին հաշվառել և ուղարկել զորահավաքների՝ կինն ընդգծեց, որ ցուցարարաների մեջ եղածներն արդեն կռվել են, արդեն վիրավորվել են։

«Էդ տղեքը իրենց ընկած ընկերների թափած արյան համար դուրս են եկել պայքարի, հիմա էլ իրա հերթն է, թող գնան իրենց տղեքի, իրենց փեսեքի հետ թև թևի բռնեն, կռվեն։ Լավ էլ տղեք կան Ազգային ժողովում նստած, թող գնան, հիմա էլ իրենք պայքարեն թուրքի դեմ, ոչ թե խաղաղություն մուրան»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում