Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:44 12-04-2022

Վրաստանի նախկին փոխվարչապետը գնացել է կռվելու Ուկրաինայում

Վրաստանի նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախարար Գեորգի Բարամիձեն գնացել է կռվելու Ուկրաինայի «Վրացական ազգային լեգեոնում»։ Այս մասին իր Telegram ալիքում հաղորդել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։


«Նա (Բարամիձեն) հայտարարել է, որ չնայած (վրացական) իշխանությունների անհամաձայնությանը, իսկական վրացիներն աջակցում են Ուկրաինային»,- գրել է պատգամավորը մեկնաբանության մեջ նախկին նախարարի հետ տեսանյութի տակ։ Բարամիձեն, մասնավորապես, հայտնում է, որ ընդհանուր առմամբ Վրաստանից Ուկրաինա է մեկնել մինչև 400 վարձկան։

Բարամիձեն 2003-2004 թվականներին եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարը, ապա՝ պաշտպանության նախարարը, փոխվարչապետը և միաժամանակ՝ եվրաատլանտյան ինտեգրման նախարարը։ 2007 թվականին նա կատարել է երկրի վարչապետի պարտականությունները, այնուհետև զբաղեցրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։

Ամենից շատ դիտված