Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:48 10-04-2022

Ուկրաինան ամբողջական առևտրային էմբարգո է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի դեմ ամբողջական առևտրային էմբարգոն։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Ռուսաստանի Դաշնության դեմ առևտրային էմբարգո է սահմանվել։ Արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից ապրանքներ ներմուծել Ուկրաինայի մաքսային տարածք»,- գրել է Մելնիչուկը Telegram-ի իր ալիքում։
Ուկրաինայի իշխանությունների գնահատականներով, երկրների միջև առևտրային հարաբերությունների ամբողջական դադարեցումը Ռուսաստանին կարժենա տարեկան առնվազն վեց միլիարդ դոլար։
ՌԴ մաքսային ծառայության տվյալներով, անցած տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել էր 23%-ով՝ մինչև 12․3 մլրդ դոլարով։
2015 թվականից Ուկրաինայում արգելք է դրվել Ռուսաստանից որոշակի ապրանքների ներմուծման վրա, նշում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Դրանց թվում են՝ միսը, ձուկը, որոշ կաթնամթերքներ, սուրճը, թեյը, քաղցրավենիքը, ալկոհոլը, ծխախոտը, դեղամիջոցները, պարարտանյութերը, արդյունաբերական ապրանքները, տրանսպորտային միջոցները և թղթից արտադրանքները:

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
16:20 ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ