Պսկովից մոտ 60 զինծառայող հրաժարվել է մեկնել Ուկրաինա կռվելու, գրում է «Պսկովսկայա գուբերնիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով, պատերազմի առաջին օրերից հետո նրանց նախ տեղափոխել են Բելառուսի տարածք, ապա վերադարձրել իրենց տեղակայման վայր՝ Պսկով։ Այժմ, ըստ «Պսկովսկայա գուբերնիա»-ի, նրանցից շատերին ազատել են աշխատանքից, ոմանց էլ սպառնում են քրեական գործերով։
Տեղում աշխատում է ՌԴ ՊՆ հանձնաժողովը։
Սա նման առաջին դեպքը չէ։ Ուկրաինայում ռազմական գործողություններին հրաժարվել են մասնակցել նաև Կրասնոդարի երկրամասի Ռոսգվարդիայի, Խակասիայի ՕՄՕՆ-ի և Կալինինգրադի պայմանագրային զինծառայողները։ Փաստաբան Մաքսիմ Գրեբենյուկը, Mediazona-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի տարածաշրջաններից միայն մեկում ավելի քան հինգ հարյուր զինծառայող հրաժարվել է մասնակցել պատերազմին։