Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:35 06-04-2022

Ռուսաստանի քանի քաղաքացի է եկել Հայաստան

Այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը խոսեց ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսների և ուկրաինացիների թվի մասին :

«Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում բավականին մեծ ակտիվություն և հոսք կա Ռուսաստանից և այդ թվերը դրսևորվում են սահմանահատումների մեջ: Կարող ենք ասել, որ առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանի անձնագրերով Հայաստան տեղի են ունեցել 142 հազարից ավել մուտք: Սակայն, ելքերը ևս էական են , տեղի է ունեցել 130 հազարից ավել ելք և տարբերությունը շուրջ 4 հազար է, բայց ոչ մի պարագայում չենք կարող ասել, որ ժամանել է ընդամենը 4 հազար ՌԴ-ի քաղաքացի, դա ընդամենը սահմանահատումների քանակն է, այն էլ մեկ եռամսյակի կտրվածքով»:

Ղազարյանը նշեց, որ ավելի հետաքրքիր է դիտարկել, թե ամիսների կտրվածքով ի՞նչ միտում կար: «2022թվականի հունվարին առավել շատ Ռուսաստանի անձնագրերով մեկնում է եղել, քան ՝ ժամանում: Փետրվար ամսին ժամանումների քանակը մի փոքր ավելին էր, քան՝մեկնումերը, իսկ մարտին՝ մեկնումների քանակը 10 հազարից ավելին էր, քան ելքերի քանակը: Այսինքն՝ մուտքերի և ելքերի տարբերությունը 10 հազարից ավելին էր»: Համեմատելով 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ Ղազարյանը ասաց. «Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ մուտքերի քանակը ավել է 3,3 անգամ , այսինքն՝ անցած տարվա առաջին եռամսյակին Ռուսաստանի անձնագրերով Հայաստան մուտք էր գործել շուրջ 43 հազար անձ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 142 հազար անձ: Միգրացիոն շարժի դինամիկան ակնհայտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը