Intel-ն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը ՌԴ-ում
copy image url

Intel-ն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը ՌԴ-ում

Արտաքին 3 տարի առաջ - 12:27 06-04-2022
Միկրոչիպեր և համարգչային սարքավորումներ արտադրող խոշորագույն Intel կորպորացիան հայտարարել է ՌԴ-ում իր գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
«Մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր գործառնությունները ՌԴ-ում, որը հետևում է Ռուսաստանի և Բելառուսի հաճախորդներին մատակարարումները դադարեցնելու մասին մեր նախորդ որոշմանը»,- ասվում է ընկերության կայքում:
Հայտարարության ռուսալեզու տարբերակում Intel-ի գործունեության դադարեցման պատճառները չեն պարզաբանվում, ընկերությունն այլ մանրամասներ չի ներկայացնում:
Մինչդեռ հայտարարության անգլերեն տարբերակը սկսվում է հետևյալ արտահայտությամբ. «Intel-ը, ինչպես ողջ համաշխարհային հանրությունը, դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և կոչ է անում շուտափույթ վերականգնել խաղաղությունը»: