Միտք 4 տարի առաջ - 13:01 05-04-2022

Որպեսզի չշոշափենք Ալիևի ձեռքով Փաշինյանի շոշափածը

Հայաստանի զինված ուժերը քառասուն օրից ավելի է չունի գլխավոր շատաբի պետ: Ուրիշ ո՞ր երկրում և ի՞նչ ժամանակում ենք հիշում նման պարականոն դեպք, երբ և՝ հատկապես, որ այդ երկիրը պատերազմի մեջ է, իսկ ղեկավարն ուղղակի ասում է, թե հակառակորդը լայնամասշտաբ պատրազմական գործողությունների է պատրաստվում: Արդյո՞ք հասկանալի ու ըմբռնելի պահվածք ու մոտեցում է ինքնիշխան համարվող երկրի և սահման ու անվտանգություն պաշտպանելու պարտավորվածություն ունեցող իշխանության կողմից: Իհարկե՝ ոչ: Վախեցած, ինքն իրեն կորցրած, իրականությանը չտիրապետող, առհասարակ իրավիճակ չգիտակցող իշխանավորների կեցվածք է, որոնք չգիտեն՝ ինչպես գլուխները պահեն, որ առաջնային է ու միակը իրենց համար:
Այս մարդիկ շարժվում են պատերազմում իրենց պարտության մատնած երկրի թելադրած կանոններով: Չեն կարողանում պարտվածի, իրենց դեպքում՝ ռազմագերու կամ պատանդի բարդույթից դուրս գալ: Իսկ մեր ինքնիշխանությունը կախված է թշնամի երկրի, մեր դեպքում՝ երկրների, մեզ վրա ունեցած իշխանությունից, որ ընդլայնվում է օր օրի: Հոխորտում է, որ չպետք է բանակ ունենա Հայաստանը, և չունենք գլխավոր շտաբի պետ: Թե էլ ի՞նչ չունենք, հավանաբար երկար կթվենք, ավելի հեշտ կպրծնենք, եթե ասենք, թե ի՞նչ ունենք: Թվում է, եթե բանակ չունենցանք, թշնամին մեր գլուխը շոյելու է՝ լերկ վզակոթին շրփացնելու փոխարեն: Իսկ սահմաների ու տարածքների անվտանգությունը թողել ենք թշնամու խղճին կամ հաճույքին. որտեղ, երբ, ինչպես ու ինչքան կառաջանա:
Այս իրականությունը շաշափելով՝ Հայաստանի վարչապետը հանդիպելու է Ադրբեջանի նախագահին, երկրի համար շոշափելի խնդիրներ լուծելու նպատակով: Որպեսզի չշոշափենք Ալիևի ձեռքով Փաշինյանի շոշափածը, ընդդիմությունը տագնապի ահազանգով, որ նույնն է՝ այլևես երբեք չկորցնենք Արցախն ու Հայաստանը, փորձում է համախմբել այդ ցավից ցավողներին, որքան մնացել են և չեն հաշտվում իշխանության կատարվող ապագայի հետ՝ անԱրցախ, գուցե և անՀայաստան: Անկախ նախկին ու ներկայից, հին ու նորից, սև ու սպիտակից և այն որոշումից, թե ով ում է ընտրել կամ ում չի ընտրել, մեզ միասնական վճիռը կարող է դուրս բերել այս վիճակից, որի մեջ կորուստները շղթայական են՝ դոմինոյի էֆեկտով: Այս ներկայի համար, որ անցյալում Չարենցի տեսած ապագան էր, գրել է՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է