Ներքին 4 տարի առաջ - 13:04 02-04-2022

Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

«Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում: Եթե չունենք խաղաղ տարածաշրջան, ապա մեր բոլոր ծրագրերն անիմաստ են դառնում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Թիմ Լոութըն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ: Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է