Միտք 4 տարի առաջ - 10:49 02-04-2022

Իշխանություն՝ երկիրը տալու դիմաց

Մենք պատերազմում պարտվեցինք: Կորավ գրեթե մի սերունդ՝ զոհվելով և դառնալով հաշմանդամ, հիմնականում 18-20 տարեկան տղաներ: Մենք դեռ որոնում ենք մեր զոհերի աճյունները, չենք ճշտել անհայտ կորածների ճակատագիրը, դեռ ադրբեջանական բանտերում են մեր գերված տղաները: Ժողովուրդը դեռ այս պատերազմական աղետի մեջ է, դեռ չի հաղթահարել հետևանքները: Կոտրված է և վերականգնվելու ժամանակ չի ունեցել: Իսկ պատերազմը չի ավարտվել: Զինադադարը պարբերաբար խախտվում է մեկօրյա պատերազմներով: Թշնամին սպառնում է՝ ցույց տալով ժանիքները որպես սրված ախորժակի ապացույց: Բնականաբար վախ ու տագնապ կա և՛ մարդկանց հոգիներում, և՛ օդում կախված: Եվ դարձյալ բնական է, որ բոլորը խաղաղություն են ուզում ամեն գնով կամ ինչ գնով էլ լինի:

Այս գրեթե անօդ մթնոլորտում երկրի ղեկավարը հայտարարում է, որ թշնամին պատրաստվում է պատերազմի կամ լեգիտամացնում է լայնամասշտաբ պատերազմ սկսելը: Փոխարենն իշխող վերնախավը ոչ թե պատրաստվում է երկիրը պաշտպանելու, բանակն ուժեղացնելու կամ սպառազինություն ձեռք բերելու, այլ դատարկ ձեռքերով ընդառաջ է գնում թշնամուն՝ ի նշան խաղաղության: Եվ սա արվում է մեր և հակառակորդ երկրի ղեկավարների հանդիման նախօրեին՝ հարցեր լուծելու նպատակով: Իսկ հակառակորդը շտապեցնում է իր պայմաններն ու պահանջները իրականություն դարձնել քանի դեռ աշխարհն է ուկրաինական պատերազմից իրեն կորցրել, իսկ Հայաստանը պստերազմից հետո դեռ իրեն չի գտել:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ համաձայն է Բաքվի պայմաններին ու պահանջներին: Իսկ պայմաններից մեկն Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է: Որից հետո մեր վարչապետն ասելու է՝ հո չէ՞նք թույլ տալու պատերազմ լիներ Արցախից մնացած 25 տոկոսի համար, ինչպես՝ Սև լճի: Իսկ մենք ասելու ենք՝ Նիկոլը մեզ փրկեց պատերազմից, ինչպես՝ եռակողմ համաձայնագրից հետո: Պատերազմով վախեցնելը նոր զիջուների գնալն է լեգիտիմացնում: Եվ այս գործընթացը շարունակական է լինելու: Անընդհատ նոր սպառնալիքներ, վախի մթնոլորտ ու տագնապ, և նոր զիջումներ: Եվ դարձյալ Հուդան փրկիչ է ներկայանալու՝ մոլորեցնելով ժողովրդին: Այդ մեխանիզմով մինչև վերջ են զիջելու այս մի ծվեն մնացած երկիրը, միայն թե մնան իշխանության: Բայց ես դեռ հույս ունեմ:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է