Մամուլ 4 տարի առաջ - 08:48 02-04-2022

Ով կնշանակվի ԱԻ նախարար․ իշխանությունը որոշում ունի․ Ժողովուրդ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:

Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբանկ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի: Նա, հիշեցնենք, դեռ նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում վայր էր դրել պատգամավորական մանդատն ու ԱԻՆ գործուղվել՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակադրմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաեւ իր տեսակետը լսելու, նրա հեռախոսահամարը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում անջատված էր»:

Մանրամասները՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում