Ներքին 2 տարի առաջ - 15:30 02-10-2024

Արփի Դավոյանը կնշանակվի Արդարադատության նախարար

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել, համաձայն որի Արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։ «Նիկոլ Փաշինյանը ևս հավանություն է տվել Արփի Դավոյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկին։ Այսօր կամ առաջիկա օրերին Փաշինյանը կստորագրի Դավոյանի հրամանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է լինի քաղաքական թիմի անդամ։ Ուշագրավ է, որ Արփի Դավոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե Արդարադատության նախարարի պաշտոնի հնարավոր թեկնածուն նաև ինքն է, և կից գրել էր․ «Հիմա կարող եմ ասել, որ ամեն ինչ տեսել եմ»։

Ավելի ուշ ՔՊ-ական պատգամավորը հեռացրել էր այդ գրառումը։

Սա ապացուցում է, որ Դավոյանը ևս այսօր է տեղեկացել նախարարի պաշտոնի նշանակվելու մասին և շտապել է ջնջել իր գրառումը, որպեսզի ծաղրի առարկա չդառնա։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորներն Արփի Դավոյանի գլխավորությամբ ստորագրահավաք են իրականացրել՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։ Երեկ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարություն տարածեց նշելով, որ ինքը ևս միանում է իր հրաժարականի պահանջով ստորագրահավաքին և հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող