Մամուլ 4 տարի առաջ - 08:22 02-04-2022

Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւ-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու:

Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, եւ պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաեւ Ռուսաստանի համար:

Ի դեպ, Փաշինյանի ռուսաստանյան այցերին մշտապես նախորդել է այց որեւէ եվրոպական երկիր` Լիտվա, Բելգիա, Ֆրանսիա: Ապա հաջորդել է սահմանային էսկալացիա` Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին` ձեռք քաշելով մեր սահմանները պաշտպանելու պարտականությունից: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Բրյուսելում կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, եւ դրա արդյունքում Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» այս անգամ ավելի ծանր են լինելու, ուստի որոշել են կանխել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում