Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 18-12-2024

ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տեւական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը: Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որեւէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել եւ ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:

Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։ Հիշեցնենք, որ Դավոյանն ինչ-որ պահից սեւեռվել է Տիգրան Ավինյանի վրա եւ ԱՆԻՖ-ի թեման էլ դրա համար է բարձրացնում․ 2019-2023 թթ․ Ավինյանն էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Մեկ տարի առաջ ՊՎԾ-ն հայտարարեց, որ պետական միջոցներ են վատնվել, ապա ֆոնդը լուծարվեց, ծրագրերը փակվեցին, եւ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվեց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր