Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:11 01-04-2022

Ուկրաինայում Աբխազիայի ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են զոհվել

Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ ռազմաբազայի ռուսաստանցի զինծառայողներ։ Այս մասին, մասնավորապես, հաղորդվում է «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները հայտարարել էին, որ 4-րդ ռազմաբազայի (Հարավային Օսիա) մինչև 1200 ռուսաստանցի և օսեթին զինվորականներից կազմված երեք գումարտակային մարտավարական խմբեր են ուղարկվել Ուկրաինա։ 7-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներից (Աբխազիա) կազմավորվել է երկու գումարտակային մարտավարական խումբ, որում ընդգրկվել է մոտ 800 զինվորական։
Տարբեր հաշվարկներով, Հարավային Օսիա է վերադարձել մոտ 300 զինծառայող։ Հրապարակված ձայնային հաղորդագրություններում նրանք պատմում են, որ իրենց սպանդի են նետել առանց համապատասխան հանդերձանքի և զենքի, և իրենց հայրենակիցներին կոչ են անում չմեկնել Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան