Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:12 01-04-2022

COVAX-ը չեղարկել է ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաժնեմասի տրամադրումը. Yonhap

COVAX միջազգային մեխանիզմն առայժմ չեղարկել է ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաժնեմասի տրամադրումը եւ Փենյանի համար պահուստավորված դեղաչափերն ուղարկել Է այլ երկրներ: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը:

«Այս պահին COVAX-ում չկա ԿԺԴՀ-ի համար առանձնացված բաժնեմաս: (Դեղաչափերը) բաշխվել են այլ երկրների միջեւ, որպսզի պատրաստուկները կարողանան օգտագործել ժամանակին»,- գործակալությանը հայտնել են Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ դաշինքում (GAVI), որը միջազգային մեխանիզմն ստեղծողներից մեկն Է: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, այդ որոշումը, հավանաբար, կապված Է եղել մատակարարումների հարցով Փենյանի կողմից ոչ բավարար ակտիվ համագործակցությամբ:

Սակայն միջազգային կազմակերպությունում լիովին չեն բացառել ապագայում մատակարարումների հնարավորությունը: «Մենք ԿԺԴՀ-ին պատվաստանյութեր կառաջարկենք բաշխման հետագա փուլերում, եթե երկիրը ցանկանա պատվաստումը ներառել համավարակի դեմ պայքարի իր արշավում»,- հավելել են GAVI-ում: Իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Միջազգային մեխանիզմի վերջին պլանների շրջանակներում Ժողովրդական Հանրապետությանը հասնում Էր բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության 1,29 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան