Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Նեխրամ բնակավայրում փլուզվել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ APA-ն փոխանցում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանից գործակալությանը հայտնել են, որ հիվանդանոց են տեղափոխել երեք զոհերի մարմինները, ինչպես նաև մեկ վիրավորի։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նշվում է, որ մահացածները շինարարական աշխատանքներ կատարած բանվորներ են։