Արտաքին 4 տարի առաջ - 11:01 25-03-2022

Մարիուպոլ դեղորայք հասցնելն անհնար է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ մինչև հիմա չի կարողանում դեղորայք և այլ բժշկական օգնություն հասցնել Ուկրաինայի արևելքում գտնվող պաշարված Մարիուպոլ և արևմուտքում՝ Նիկոլաև քաղաքներ։
Հինգշաբթի օրը Դնեպր ժամանած կազմակերպության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ ԱՀԿ-ն այս քաղաքում պաշարների տեղափոխման կետ է ստեղծել, սակայն Մարիուպոլ և Նիկոլաև ուղարկված առաքելությունները չեն կարողացել հասնել նպատակակետերին։
ԱՀԿ-ն հաշվարկել է, որ ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում, ռուսական ներխուժման մեկնարկից մինչև մարտի 21-ը, Ուկրաինայում բժշկական հաստատությունները գնդակոծվել են առնվազն 64 անգամ։ Վնասներ են հասցվել հիվանդանոցների և բժշկական կենտրոնների շենքերին, ինչպես նաև շտապօգնության մեքենաներին։
ԱՀԿ-ի ներկայացուցիչ Տարիկ Յասարևիչի խոսքով, «բուժաշխատողներն իրենց ապահով չեն զգում օգնություն ցուցաբերելիս, հիվանդները վախենում են դիմել բուժօգնության համար, պատվաստումների արշավները խաթարվում են, անբավարար ուշադրություն է դարձվում քրոնիկ հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են շաքարախտը և քաղցկեղը»։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք