Միտք 4 տարի առաջ - 20:21 24-03-2022

Բարի նախարարենց «Իբարին» ու չար «նախկինները»

«Նախկինների»՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու ու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործելու մասին գոչելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը մարտի 24-ին արտոնություն է տվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը։

Ամեն ինչ արդար է, չէ՞ որ Անահիտ Ավանեսյանի ամուսինը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերներից է, նա նաեւ հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող «Արֆարմացիա» ընկերության տնօրենն է եղել, որի բաժնետերերից մեկն էլ Անահիտ Ավանեսյանի մայրն է:

Իսկ ինչո՞ւ չպետք է գնահատվի Անահիտ Ավանեսյանի «վաստակը», չէ՞ որ նա Փաշինյանի ցուցումով էր բաց տարածքներում դիմակային տեռորի ենթարկում ազգաբնակչությանը այն շրջանում, երբ պաշտոնյաները «տժժում» էին փակ տարածքներում ու ճոխ խնջույքների մասնակցում:

Ի վերջո Անահիտ Ավանեսյանը «աղային» ու բաց տարածքներում ծխելու արգելքի «օրենսդիրն» է, մարդկանց ծաղրելու համահեղինակը:

Պետք է նոր գլուխգործոցներ մտածել՝ մարդկանց Արցախի հումանիտար աղետից ու սահմանային միջադեպերից շեղելու համար: Առողջապահության ոլորտն էլ դրա համար կատարյալ «հարթակ» է: Ի դեպ, սնդիկով ջերմաչափերն էլ օրենքով արգելվեցին: Հետաքրքիր է՝ իսկ ինչու դա չի տարածվում սնդիկի նման տեղում չմնացող եւ հարկատուների հաշվին գործուղումների մեկնող պաշտոնյաների կամ օրումեջ կորոնավիրուսով վարակվող ու իբր տեղնուտեղը բուժվող Փաշինյանի վրա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան