Սպորտ 4 տարի առաջ - 20:51 24-03-2022

Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայում կարող են հավատացած լինել՝ մեր երկրին վստահելու դեպքում՝ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով: EWF ներկայացուցիչներն այցելել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կարեն Գիլոյանի խոսքով` EWF-ի ներկայացուցիչներին գոհացրել են առաջարկվող պայմանները. «Պարոն Միխայլովիչի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել դեռ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Հիմա արդեն ֆեդերացիայի նախագահի հետ այցելել են` մեր առաջարկած պայմաններին ծանոթանալու: Շատ տպավորված են: Ասում են՝ ուզում են միանգամայն այլ որակ ստանալ՝ մի շարք նորարարություններով: Հետաքրքիր մտքեր իրենք էլ ունեն, մենք՝ էլ: Վստահ եմ՝ կհամաձայնեն մեր առաջարկներին, ու հաջորդ տարի մենք շատ լավ առաջնություն կանցկացնենք»: Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու օլիմպիական խաղերի համար, այնպես որ այն կրկնակի արժևորվում է. «Նախատեսվում է ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Շատ լավ պայքար կլինի: Մնում է՝ մենք շատ լավ պատրաստվենք, որ Եվրոպայի չեմպիոններ ունենանք»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ