Միտք 4 տարի առաջ - 20:37 23-03-2022

ՔՊ-ականները կոմպլեքսավորվում են Թումանյանից

ՔՊ-ականները չեն սիրում Հովհաննես Թումանյանին կամ գուցե կոմպլեքսավորվում են այն մտքից, որ բացի իրենց «շեֆի» «Երկրի հակառակ կողմը» հորինվածքից՝ կա նաեւ արժեքավոր գրականություն, դասականներ:

Օրինակ՝ ՔՊ-ական արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին Թումանյանի քառյակը թղթից էր կարդում, իսկ Աստվածաշունչն իր ճաշակով «վերախմբագրած» եւ իրեն Հիսուսի հետ համեմատող Փաշինյանն իր ելույթներում նորովի էր վերաշարադրում Ամենայն հայոց բանաստեղծին:

Օրերս էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է Թումանյանի պատճառով նյարդայնացել, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՔՊ-ի համար հիշեցրել է Թումանյանի հայտնի քառյակի հայտնի տողը․ «Դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։

Ռուբինյանն ասել էր, որ թույլ չի տա վիրավորել պատգամավորներին եւ սպառնացել. «Թե չէ ես այնպիսի՜ գրականությունից կցիտեմ»: Հավանաբար նա նկատի է ունեցել Փաշինյանի գիրքը, որ ՔՊ-ականներից բացի՝ մեկ էլ այն հրատարակած «Անտարեսին» էր դուր եկել:

Ի դեպ, ինչու առաջվա նման այլեւս ֆեյսբուքով հեքիաթ ու բանաստեղծություն չեն կարդում կարկառուն ՔՊ-ականները, չէ՞ որ «Անտարեսի» ղեկավարը հարցազրույցներում հայտարարում էր, որ այս իշխանությունները գրքի մարդիկ են: Կամ գուցե նա նկատի ուներ լրիվ ա՞յլ գիրք, ասենք Քրեական օրենսգիրքը, որի հոդվածներով հետապնդում են Փաշինյանից ու ՔՊ-ից տարբեր կերպ մտածողներին, անգամ այդ մասին ֆեյսբուքում գրառում կատարողներին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան