Մամուլ 4 տարի առաջ - 08:13 23-03-2022

Հարգանք չկա ԱԺ-ի հանդեպ․Հրապարակ

Երեկ, Ազգային ժողովի հերթական նիստում ակնհայտ դարձավ, թե ինչպես են գործադիրի մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները քամահրանքով, «մատների արանքով» վերաբերվում պետության թիվ մեկ քաղաքական մարմնին՝ օրենսդիրին, որի առջեւ սահմանադրորեն իրենք պետք է հաշվետու լինեն։ Այս մասին մարտի 23-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը պետք է զեկույցով հանդես գար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, սակայն երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարդաց նրա անունը եւ արձագանք չստացավ, զարմացած հարցրեց․ «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»։

Ապա նայելով քարտուղարության կողմը՝ փրփրեց․ «Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության գործընկերներից, հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում եւ քարտուղարությանը հանձնարարում՝ անմիջապես կապվել կառավարության հետ եւ ասել, որ արագ գան»։ Մինչ այդ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պարզվեց, չի եկել խորհրդարան, ինչի առիթով Ռուբինյանը կրկին նեղսրտեց․ «Լավ չէ։ Քարտուղարությանը խնդրում եմ հետեւել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն»։

Ավելի ուշ Խաչատրյանը հայտնվեց, եւ նախարարությունից մեզ ասացին, որ այդ նույն ժամին փոխնախարարը կոմիտեի նիստի էր մասնակցում՝ տեխնիկապես հնարավոր չէր ժամանակին ԱԺ ներկայանալ։ Մի բան ակնհայտ է, որ ինչպես գործադիրի ղեկավարն է պատգամավորներին դիտարկում որպես կառավարության որոշումները դակող մարմին, այնպես էլ նրա ենթականերն են իմիջիայլոց վերաբերվում պատգամավորներին»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան